
- Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան։
- Տեւողությունը՝ 5 ամիս, երկարաձգման հնարավորությամբ (հաշվի առնելով պարտականությունների բավարար կատարումը):
- Աշխատանքային ժամերը կքննարկվեն առաջին հարցազրույցի ընթացքում։
- Խորհրդատվության բնույթը․ խորհրդատվություն նախագծի ղեկավարի եւ կլինիկական ղեկավարի ընդհանուր՝ կլինիկական ղեկավարի եւ ավագ մասնագետի անմիջական հսկողության ներքո։ Կամավորը հուզական աջակցության թեժ գծի համար կկատարի գործառնական պարտականություններ, ներառյալ հեռախոսով եւ առցանց հարթակներով խորհրդատվության տրամադրում հոգեհուզական մարտահրավերների հետ առնչվող անհատներին:
- Թեժ գծի մասին․ Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը գործարկում է հոգեհուզական մարտահրավերների հետ առնչվող անհատներին ծառայող անվճար հուզական աջակցության թեժ գիծ։ Թեժ գիծը համալրված է օպերատորներով՝ հոգեբաններով եւ հոգեհուզական աջակցության կամավորներով, ովքեր հարմարեցված եւ գաղտնի աջակցություն են ցուցաբերում հոգեհուզական մարտահրավերների հետ առնչվող անհատներին: Կազմակերպությունը ձգտելով հզորացնել թեժ գծի կարողությունները ներգրավում է հոգեկան առողջության մասնագետների, ովքեր պատրաստ են կիրառել իրենց կարողությունները՝ աջակցելու հոգեհուզական ճգնաժամի կամ դժվարությունների մեջ գտնվող անձանց: Թեժ գծի կամավորները աջակցություն կտրամադրեն ծառայության շահառուներին՝ կազմակերպության տեխնիկական աջակցությամբ եւ գործընկերների հետ համագործակցությամբ։
- Ծառայությունների չափելի արդյունքներ եւ պարտականություններ
- Շաբաթական ժամանակացույցի համաձայն (օրական մինչեւ 4 ժամ, եւ շաբաթական մինչեւ 15 ժամ) ստանալ թեժ գծի մուտքային զանգեր եւ տրամադրել աջակցություն՝ համաձայն հուզական աջակցության թեժ գծի ուղեցույցների եւ ընթացակարգերի: Աջակցությունը տրամադրվում է հեռակա կարգով, այն կարող է նաեւ ներառել խորհրդատվություն, ներառյալ հոգեբանական առաջին օգնություն ըստ անհրաժեշտության:
- Մասնագիտացված կամ հասցեական աջակցության կարիք ունեցող ծառայության շահառուներին ուղղորդել ամենահարմար եւ մատչելի ծառայություն տրամադրողներին՝ խստորեն պահպանելով հուզական աջակցության թեժ գծի ուղղորդման ընթացակարգերը եւ ուղեցույցները:
- Անհրաժեշտության դեպքում զանգահարողներին ուղղորդել արտաքին ծառայություններ մատուցողներին:
- Ապահովել հաղորդակցության գաղտնիությունը եւ անհատի անհայտ մնալու իրավունքը ծառայության ուղեցույցների, կազմակերպության ներքին իրավական ակտերի, եւ ՀՀ օրենսդրության համաձայն։
- Ամբողջական տեղեկատվությամբ գրանցել բոլոր ստացված եւ կատարված զանգերը ծառայության շահառուների հարաբերությունների կառավարման համակարգում։
- Հավատարիմ մնալով անձնական տվյալների պաշտպանության ուղեցույցներին եւ էթիկական չափանիշներին, ամեն ամիս զեկուցել զանգերի եւ խորհրդատվությունների քանակը, նույնականացված մարտահրավերների հակիրճ նկարագրությունը, ինչպես նաեւ հետագա քայլերի նկարագիրը։
- Մասնակցել վերահսկման եւ գործերի կառավարման հանդիպումներին:
- Միանալ ղեկավարության հանդիպումներին, երբ նախատեսված է:
- Կատարել այլ առաջադրանքներ:
Արդյունքների գնահատման չափանիշներ
- Թեժ գծի աշխատանքն ըստ ժամանակացույցի:
- Թեժ գծի աջակցության տրամադրումը ծառայության շահառուներին.
- Անհրաժեշտության դեպքում գործերի կանոնավոր ուղղորդում եւ կառավարում:
- Մատուցվող ծառայությունների հետեւողական հաշվետվություն:
Պահանջվող կրթություն, փորձ եւ հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ խորհրդատվություն, խորհրդատվական հոգեբանություն, կլինիկական հոգեբանություն, սոցիալական աշխատանք, հոգեթերապիա՝ անհատական եւ խմբային հոգեբանական ծառայությունների մատուցման առնվազն 1 տարվա հետբուհական փորձով:
- Ճանաչված մասնագիտական ասոցիացիայի անդամակցությունը ցանկալի է:
- Հեռավար խորհրդատվության մեթոդների փորձ:
- Հայերենի սահուն իմացությունը պարտադիր է։
- Անգլերենի B2 մակարդակի եւ ավել տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:
Կարողություններ եւ արժեքներ
Ներառականություն եւ հարգանք բազմազանության նկատմամբ. հարգել եւ խթանել անհատական եւ մշակութային տարբերությունները. հնարավորության դեպքում խրախուսել բազմազանությունը եւ ներառականությունը:
Ազնվություն եւ թափանցիկություն. պահպանել բարձր էթիկական չափանիշներ եւ գործել կազմակերպության սկզբունքներին, կանոններին եւ վարքագծի չափանիշներին համապատասխան:
Պրոֆեսիոնալիզմ․ դրսեւորել համակարգված, գրագետ եւ պարտաճանաչ աշխատելու կարողություն, եւ ցուցաբերել զգայուն դատողություն առօրյա մարտահրավերների հետ առնչվելիս:
Հիմնական կարողություններ եւ ցուցիչներ
Թիմային աշխատանք. ընդհանուր նպատակներին հասնելու եւ արդյունքների բարելավման նպատակով զարգացնել եւ խթանել արդյունավետ համագործակցությունը ստորաբաժանումների ներսում եւ դրանց միջեւ:
Արդյունավետություն. իրականացնել արդյունավետ աշխատանք հիմնված ծառայության վրա, ժամանակին, ցուցաբերելով նպատակասլացություն եւ հավատարմություն համաձայնեցված արդյունքների նկատմամբ:
Գիտելիքի կառավարում եւ փոխանակում. շարունակաբար ձգտել սովորել եւ տրամադրել գիտելիքներ, լինել նորարար:
Հաշվետվողականություն. հաշվետվողական լինել կազմակերպության առաջնահերթությունների իրականացման, սեփական գործողությունների եւ պատվիրակված աշխատանքի իրականացման համար:
Հաղորդակցություն. խրախուսել եւ նպաստել հստակ եւ բաց հաղորդակցությունը, բարդ հարցերը բացատրել տեղեկացնող, ոգեշնչող եւ մոտիվացնող ձեւով:
Ինչպես դիմել
Դիմելու համար խնդրում ենք`
- լրացնել այս ձեւաթուղթը, եւ
- ամրագրել առցանց հանդիպում (առայժմ միայն փետրվարի 18-ին, 2025) նոր բացված էջում։