Փոփոխության ձայներ․ համայնքը, ստեղծագործականությունն ու հոգատարությունը հոգեկան առողջության համատեքստում

Այս մայիսին մենք ուրախ ենք նշելու Հոգեկան առողջության իրազեկման ամիսը՝ կենտրոնանալով տարվա թեմայի՝ համայնքի վրա։ Մի ժամանակաշրջանում, երբ կապն ու միասնական հոգատարությունն ավելի կարեւոր են քան երբեւէ, մենք միավորվում ենք ընդգծելու համայնքի դերը հոգեկան բարեկեցությունը խթանելու եւ հոգեկան առողջության շուրջ առկա խարանը հաղթահարելու գործում։

Այս միջոցառումը մեզ կմիավորի իմաստալից զրույցի, արտացոլման եւ ոգեշնչման շուրջ։ Զրույցների եւ բաց երկխոսության միջոցով մենք ցանկանում ենք խթանել դրական փոփոխություններ, բարձրացնել իրազեկվածությունը եւ հոգեկան առողջության խնամքի հասանելիությունը բոլորի համար։

Միջոցառումը կտեւի մոտավորապես երեք ժամ, ներառյալ հարց ու պատասխանի հատվածը, որտեղ մասնակիցները կարող են ուղղակիորեն շփվել բանախոսների հետ։

Բանախոսները

Գեվորգ Ղարիբյան, կլինիկական եւ գիտական ղեկավար, «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպություն 💬 Հոգեկան առողջության իրազեկվածության դերը համայնքի զարգացման մեջ․ հայկական համատեքստ:

Սյուզան Ֆոքս, գլոբալ նախաձեռնությունների տնօրեն, «The Yellow Tulip Project» 💬 Պատմողականության, արվեստի եւ բնության վրա հիմնված միջամտությունների կիրառումը հոգեկան առողջության խարանի հաղթահարման մեջ:

Նարինե Խաչատրյան, Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ 💬 CARe մոտեցումը հոգեկան առողջությանը. ինչպես զարգացնել խարանից զերծ պրակտիկաներ:

Անցկացման վայրը` ԵՊՀ, 8-րդ մասնաշենքի դահլիճ, 0 հարկ

Միացե՛ք մեզ տոնելու համայնքի ուժը։ Գրանցվեք այստեղ 2025 թ․ մայիսի 15-ին մասնակցության համար։