Հայտերն ընդունվում են մինչեւ 31 մարտ 2026թ․ ժ․ 23:59
Հայտեր ընդունվում են
Խնդրում ենք նախքան հայտը լրացնելն ամբողջությամբ ծանոթանալ ստորեւ ներկայացված պայմաններին 👇
- Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան։
- Ձեւաչափը՝ առկա, կազմակերպության գրասենյակում։
- Տեւողությունը՝ նախնական 6 ամիս, երկարաձգման հնարավորությամբ:
- Զբաղվածությունը՝ շաբաթական 24-40 ժամ։
- Աշխատնքային ժամերի միջակայքը՝ 09:00 – 21:00:
- Ժամանակացույցը՝ ճկուն, ծառայության ընդհանուր ծանրաբեռնվածության համաձայն։
- Մեկնարկը՝ փետրվար-մարտ, 2026թ․։
- Աշխատավարձը կքննարկվի առաջին հարցազրույցի ընթացքում։
- Պարտականությունների բնույթը․ ադմինիստրատիվ աջակցություն նախագծի ղեկավարի անմիջական հսկողության ներքո։ Ադմինիստրատորը հուզական աջակցության թեժ գծի համար կկատարի վարչական եւ գործառնական պարտականություններ, ներառյալ նախագծի ամենօրյա վարչական համակարգում:
- Զեկուցում է ծրագրի ղեկավարին։
- Համակարգում է վարչական աշխատանքները։
- Սերտորեն համագործակցում է կլինիկական ղեկավարի, ավագ մասնագետի, գործընկերների, եւ ՏՀՏ (ICT) պատասխանատուի հետ։
- Թեժ գծի մասին․ Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը գործարկում է հոգեհուզական մարտահրավերների հետ առնչվող անհատներին ծառայող անվճար հուզական աջակցության թեժ գիծ։ Թեժ գիծը համալրված է օպերատորներով՝ հոգեբաններով եւ հոգեհուզական աջակցության կամավորներով, ովքեր հարմարեցված եւ գաղտնի աջակցություն են ցուցաբերում հոգեհուզական մարտահրավերների հետ առնչվող անհատներին: Կազմակերպությունը ձգտելով հզորացնել թեժ գծի կարողությունները աշխատանքի է հրավիրում ադմինիստրատորի թեժ գծի ամենօրյա ադմինիստրատիվ աջակցման նպատակով։
- Ծառայությունների չափելի արդյունքներ եւ պարտականություններ
- Շաբաթական ժամանակացույցի համաձայն տրամադրել վարչական եւ գործառնական աջակցություն՝ չհակասելով հուզական աջակցության թեժ գծի ուղեցույցներին եւ ընթացակարգերին:
- Ակտիվորեն աջակցել ծառայությունների քարտեզագրմանը՝ ուղղորդումը դյուրին եւ արդյունավետ դարձնելու համար։
- Աջակցել ավագ մասնագետին նույնականացնել եւ կապվել ռիսկի խմբում գտնվող շահառուների հետ աշխատող կառույցների հետ ծառայությունների տրամադրման կոորդինացման նպատակով։
- Հավատարիմ մնալով անձնական տվյալների պաշտպանության ուղեցույցներին եւ էթիկական չափանիշներին, ամեն ամիս զեկուցել կատարված աշխատանքը, նույնականացված մարտահրավերների հակիրճ նկարագրությունը, ինչպես նաեւ հետագա քայլերի նկարագիրը։
- Աջակցել ավագ մասնագետին նույնականացնել եւ կապվել համապատասխան խմբերի եւ մարտահրավերների հետ աշխատող կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ օգնել նրան կոորդինացնել անհատական կամ խմբային ծառայությոնների տրամադրումը ծառայության մասնագետների հետ ակտիվ համագործակցությամբ։
- Աջակցել թեժ գծին յուրահատուկ ստանդարտ գործառնական ընթացակարգերի (SoPs) մշակմանը եւ հավատարիմ մնալ արդեն հաստատվածներին: Շարունակաբար աշխատել ղեկավարի հետ ընթացակարգերի բարելավման ուղղությամբ։
- Մասնակցել վերահսկման եւ գործերի կառավարման հանդիպումներին:
- Միանալ ղեկավարության հանդիպումներին, երբ նախատեսված է:
- Տրամադրել վարչական աջակցություն․ ամենօրյա աշխատանքի ապահովում։
- Փաստաթղթերի եւ գրառումների կառավարում. պահպանել ծրագրի բոլոր փաստաթղթերը, գրառումները, քաղաքականությունները, ընթացակարգերն ու պայմանագրերը ճշգրիտ եւ ամբողջական։
- Հանդիպումների կազմակերպում. ապահովել ներքին եւ արտաքին հանդիպումների վարչարարությունը, այդ թվում պատրաստել օրակարգեր եւ կազմել արձանագրություններ։
- Այլ վարչական գործառույթներ. կատարել ընդհանուր վարչական աշխատանքներ, ինչպիսիք են նամակագրությունը, վարչական զանգերի կառավարումը, ճանապարհորդությունների կամ միջոցառումների կազմակերպումը։
- Տրամադրել գործառնական աջակցություն․ շարունակական բարելավման ապահովում։
- Ժամանակացույցերի մշտադիտարկում եւ կառավարում․ համոզվել, որ պահպանվում են սահմանված ժամանակացույցերը, ձեռնարկել համապատասխան միջոցներ եւ կատարել անհրաժեշտ քայլեր դրանց չպահպանման պարագայում։
- Արդյունավետության բարելավում․ առաջարկել եւ իրարկել փոփոխություններ արդյունավետության բարելավման նպատակով։
- Որակի հսկողություն․ համոզվել, որ ոչ կլինիկական ծառայությունները համապատասխանում են սահմանված չափանիշներին։
- Համակարգում․ ծրագրի համապարփակ աջակցություն։
- Գործունեության համակարգում. համոզվել, որ ծրագրի շրջանակներում նախատեսված բոլոր վարչական եւ գործառնական գործողությունները կատարվում են սահմանված ժամանակացույցերին եւ նպատակներին համապատասխան։
- Գնումների աջակցություն. օգնել ծրագրի համար անհրաժեշտ ապրանքների կամ ծառայությունների գնման գործընթացում (պայմանագրերի կազմում, փաստաթղթերի հավաքագրում, եւ այլն)։
- Ներկայացուցչական գործունեություն․ իրականացնել ներկայացուցչական գործառույթներ։
- Հաղորդակցության ապահովում. հանդես գալ որպես կապող օղակ ծրագրի ղեկավարության, թիմի անդամների եւ արտաքին շահագրգիռ կողմերի (գործընկերներ, հովանավորներ, եւ այլն) միջեւ՝ ապահովելով տեղեկատվության հոսքը։
- Ներկայացուցչություն․ ներկայացնել ծրագիրն ու կազմակերպությունն այլ կազմակերպություններում եւ միջոցառումների ընթացքում։
- Մշտադիտարկում եւ հաշվետվողականություն․ մշտադիտարկել եւ արձանագրել ծրագրի առաջընթացը։
- Տվյալների հավաքագրում. ամենօրյա կարգով հավաքագրել եւ մշակել տվյալներ՝ ծրագրի կատարողականը գնահատելու համար։
- Ֆինանսական մշտադիտարկում. աջակցել բյուջեի հետեւմանը եւ հաշվետվությունների կազմմանը՝ համոզվելու համար, որ ծախսերը հիմնավորված են եւ մնում են հաստատված բյուջեի շրջանակում։
- Հաշվետվությունների կազմում. պատրաստել պարբերական եւ ամփոփիչ հաշվետվություններ ծրագրի արդյունքների եւ առաջընթացի վերաբերյալ։
- Թիմի աջակցություն․ աջակցել թիմի նոր անդամների ներգրավմանը, ինչպես նաեւ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում, փաստաթղթերի կառավարում եւ տեխնիկական սահմանափակ աջակցություն։
- Մարտահրավերների եւ խնդիրների բացահայտում. արագ արձագանքել ծրագրի ընթացքում ծագած վարչական կամ գործառնական մարտահրավերներին եւ խնդիրներին եւ գտնել, առաջարկել եւ իրարկել լուծումներ։
- Գործընթացների բարելավում. մշակել եւ առաջարկել նոր վարչական եւ գործառնական քաղաքականություններ եւ ընթացակարգեր՝ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար։
- Կատարել այլ առաջադրանքներ։
Ծրագրի զարգացում եւ կոորդինացիա
- Ներկայացնել կազմակերպությունը հոգեկան առողջության տեղի եւ տարածաշրջանային հանդիպումներին եւ քննարկումներին ծառայությունների բարելավման նպատակով։
- Աջակցել ավագ մասնագետին համոզվելու, որ պահպանվում են նախագծի դոնորների պայմանները։
Պաշտպանություն եւ անվտանգություն
- Համոզվել, որ թեժ գծի վարչարարությունը համապատասխանում է պաշտպանության քաղաքականություններին եւ էթիկական ստանդարտներին։
- Կազմակերպության պաշտպանության միջոցների բարելավման նպատակով աջակցել իրազեկման նախաձեռնությունների եւ վերապատրաստումների պլանավորմանն ու իրականացմանը։
Մշտադիտարկում, գնահատում եւ զեկուցում
- Համոզվել, որ զեկույցները կազմվում եւ տրամադրվում են ժամանակին, ներառյալ կարեւոր միտումների եւ մարտահրավերների վերաբերյալ տեղեկություններն ու դիտարկումները։
- Աջակցել մշտադիտարկման, գնահատման, հաշվետվողականության, եւ ուսման գործընթացներին, համոզվելով, որ թեժ գիծը համապատասխանում է սահմանված որակական չափանիշներին։
Արդյունքների գնահատման չափանիշներ
- Թեժ գծի աշխատանքն ըստ ժամանակացույցի:
- Վարչական պարտականությունների պատշաճ կատարում։
- Գործառնական պարտականությունների պատշաճ կատարում։
- Աշխատանքների հետեւողական հաշվետվություն:
- Ծառայությունների քարտեզագրման հետեւողական թարմացում:
Պահանջվող կրթություն, փորձ եւ հմտություններ
- Բարձրագույն կամ այլ մասնագիտական կրթություն:
- Հեռավար աշխատանքի փորձ:
- Մարդասիրական կազմակերպություններում աշխատելու փորձ։
- Կազմակերպչական եւ վերլուծական կարողություններ։
- Ինքնուրույն աշխատելու ունակություն։
- Հայերենի սահուն իմացությունը պարտադիր է։
- Անգլերենի B2 մակարդակի եւ ավել տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:
Կարողություններ եւ արժեքներ
Ներառականություն եւ հարգանք բազմազանության նկատմամբ. հարգել եւ խթանել անհատական եւ մշակութային տարբերությունները. հնարավորության դեպքում խրախուսել բազմազանությունը եւ ներառականությունը:
Ազնվություն եւ թափանցիկություն. պահպանել բարձր էթիկական չափանիշներ եւ գործել կազմակերպության սկզբունքներին, կանոններին եւ վարքագծի չափանիշներին համապատասխան:
Պրոֆեսիոնալիզմ․ դրսեւորել համակարգված, գրագետ եւ պարտաճանաչ աշխատելու կարողություն, եւ ցուցաբերել զգայուն դատողություն առօրյա մարտահրավերների հետ առնչվելիս:
Հիմնական կարողություններ եւ ցուցիչներ
Թիմային աշխատանք. ընդհանուր նպատակներին հասնելու եւ արդյունքների բարելավման նպատակով զարգացնել եւ խթանել արդյունավետ համագործակցությունը ստորաբաժանումների ներսում եւ դրանց միջեւ:
Արդյունավետություն. իրականացնել արդյունավետ աշխատանք հիմնված ծառայության վրա, ժամանակին, ցուցաբերելով նպատակասլացություն եւ հավատարմություն համաձայնեցված արդյունքների նկատմամբ:
Գիտելիքի կառավարում եւ փոխանակում. շարունակաբար ձգտել սովորել եւ տրամադրել գիտելիքներ, լինել նորարար:
Հաշվետվողականություն. հաշվետվողական լինել կազմակերպության առաջնահերթությունների իրականացման, սեփական գործողությունների եւ պատվիրակված աշխատանքի իրականացման համար:
Հաղորդակցություն. խրախուսել եւ նպաստել հստակ եւ բաց հաղորդակցությունը, բարդ հարցերը բացատրել տեղեկացնող, ոգեշնչող եւ մոտիվացնող ձեւով:
Ինչպես դիմել
Դիմելու համար խնդրում ենք լրացնել այս ձեւաթուղթը։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված մասնագետները։