Հուզական աջակցության թեժ գծի հոգեբան

Հայտեր չեն ընդունվում

Խնդրում ենք նախքան հայտը լրացնելն ամբողջությամբ ծանոթանալ ստորեւ ներկայացված պայմաններին 👇

  1. Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան։
  2. Տեւողությունը՝ նախնական 4 ամիս, երկարաձգման հնարավորությամբ:
  3. Աշխատավարձը կքննարկվի առաջին հարցազրույցի ընթացքում։
  4. Խորհրդատվության բնույթը․ խորհրդատվություն նախագծի ղեկավարի եւ կլինիկական ղեկավարի ընդհանուր՝ կլինիկական ղեկավարի եւ ավագ մասնագետի անմիջական հսկողության ներքո։ Հոգեբանը հուզական աջակցության թեժ գծի համար կկատարի գործառնական պարտականություններ, ներառյալ առկա խորհրդատվության եւ առցանց հարթակներով խորհրդատվության տրամադրում հոգեհուզական մարտահրավերների հետ առնչվող անհատներին:
  5. Թեժ գծի մասին․ Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը գործարկում է հոգեհուզական մարտահրավերների հետ առնչվող անհատներին ծառայող անվճար հուզական աջակցության թեժ գիծ։ Թեժ գիծը համալրված է օպերատորներով եւ այլ մասնագետներով՝ հոգեբաններով եւ հոգեհուզական աջակցության կամավորներով, ովքեր հարմարեցված եւ գաղտնի աջակցություն են ցուցաբերում հոգեհուզական մարտահրավերների հետ առնչվող անհատներին: Կազմակերպությունը ձգտելով հզորացնել թեժ գծի կարողությունները ներգրավում է հոգեկան առողջության մասնագետների, ովքեր պատրաստ են կիրառել իրենց կարողությունները՝ աջակցելու հոգեհուզական ճգնաժամի կամ դժվարությունների մեջ գտնվող անձանց: Թեժ գծի աշխատակիցները աջակցություն կտրամադրեն ծառայության շահառուներին՝ կազմակերպության տեխնիկական աջակցությամբ եւ գործընկերների հետ համագործակցությամբ։
  6. Ծառայությունների չափելի արդյունքներ եւ պարտականություններ
    1. Շաբաթական ժամանակացույցի համաձայն (օրական մինչեւ 5 ժամ) տրամադրել առկա եւ առցանց հոգեբանական աջակցություն՝ համաձայն հուզական աջակցության թեժ գծի ուղեցույցների եւ ընթացակարգերի:
    2. Մասնագիտացված կամ հասցեական աջակցության կարիք ունեցող ծառայության շահառուներին ուղղորդել ամենահարմար եւ մատչելի ծառայություն տրամադրողներին՝ խստորեն պահպանելով հուզական աջակցության թեժ գծի ուղղորդման ընթացակարգերը եւ ուղեցույցները: 
    3. Անհրաժեշտության դեպքում շահառուներին ուղղորդել արտաքին ծառայություններ մատուցողներին: 
    4. Ապահովել հաղորդակցության գաղտնիությունը եւ անհատի անհայտ մնալու իրավունքը ծառայության ուղեցույցների, կազմակերպության ներքին իրավական ակտերի, եւ ՀՀ օրենսդրության համաձայն։ 
    5. Արդի պահել ուղղորդման առկա ուղիները եւ ակտիվորեն աջակցել ծառայությունների քարտեզագրմանը՝ ուղղորդումը դյուրին եւ արդյունավետ դարձնելու համար։
    6. Ամբողջական տեղեկատվությամբ գրանցել բոլոր սեսիաները ծառայության շահառուների հարաբերությունների կառավարման համակարգում։
    7. Հավատարիմ մնալով անձնական տվյալների պաշտպանության ուղեցույցներին եւ էթիկական չափանիշներին, ամեն ամիս զեկուցել սեսիաների քանակը, նույնականացված մարտահրավերների հակիրճ նկարագրությունը, ինչպես նաեւ հետագա քայլերի նկարագիրը։ 
    8. Նույնականացնել եւ կապվել համապատասխան խմբերի եւ մարտահրավերների հետ աշխատող կազմակերպությունների հետ, եւ կոորդինացնել անհատական կամ խմբային ծառայությոնների տրամադրումը ծառայության մասնագետների հետ ակտիվ համագործակցությամբ։ 
    9. Աջակցել թեժ գծին յուրահատուկ ստանդարտ գործառնական ընթացակարգերի (SoPs) մշակմանը եւ հավատարիմ մնալ արդեն հաստատվածներին:
    10. Մասնակցել վերահսկման եւ գործերի կառավարման հանդիպումներին:
    11. Միանալ ղեկավարության հանդիպումներին, երբ նախատեսված է:
    12. Կատարել այլ առաջադրանքներ: 

Արդյունքների գնահատման չափանիշներ

  • Թեժ գծի աշխատանքն ըստ ժամանակացույցի: 
  • Թեժ գծի աջակցության տրամադրումը ծառայության շահառուներին։
  • Անհրաժեշտության դեպքում գործերի կանոնավոր ուղղորդում եւ կառավարում:
  • Մատուցվող ծառայությունների հետեւողական հաշվետվություն:
  • Ծառայությունների քարտեզագրման հետեւողական թարմացում:

Պահանջվող կրթություն, փորձ եւ հմտություններ 

  • Բարձրագույն կրթություն՝ խորհրդատվական հոգեբանություն, կլինիկական հոգեբանություն, հոգեթերապիա՝ անհատական եւ խմբային հոգեբանական ծառայությունների մատուցման առնվազն 4 տարվա հետբուհական փորձով:
  • Ճանաչված մասնագիտական ասոցիացիայի անդամակցությունը ցանկալի է:
  • Հեռավար խորհրդատվության մեթոդների փորձ:
  • Հայերենի սահուն իմացությունը պարտադիր է։
  • Անգլերենի B2 մակարդակի եւ ավել տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:

Կարողություններ եւ արժեքներ

Ներառականություն եւ հարգանք բազմազանության նկատմամբ. հարգել եւ խթանել անհատական եւ մշակութային տարբերությունները. հնարավորության դեպքում խրախուսել բազմազանությունը եւ ներառականությունը:

Ազնվություն եւ թափանցիկություն. պահպանել բարձր էթիկական չափանիշներ եւ գործել կազմակերպության սկզբունքներին, կանոններին եւ վարքագծի չափանիշներին համապատասխան:

Պրոֆեսիոնալիզմ․ դրսեւորել համակարգված, գրագետ եւ պարտաճանաչ աշխատելու կարողություն, եւ ցուցաբերել զգայուն դատողություն առօրյա մարտահրավերների հետ առնչվելիս:

Հիմնական կարողություններ եւ ցուցիչներ

Թիմային աշխատանք. ընդհանուր նպատակներին հասնելու եւ արդյունքների բարելավման նպատակով զարգացնել եւ խթանել արդյունավետ համագործակցությունը ստորաբաժանումների ներսում եւ դրանց միջեւ:

Արդյունավետություն. իրականացնել արդյունավետ աշխատանք հիմնված ծառայության վրա, ժամանակին, ցուցաբերելով նպատակասլացություն եւ հավատարմություն համաձայնեցված արդյունքների նկատմամբ:

Գիտելիքի կառավարում եւ փոխանակում. շարունակաբար ձգտել սովորել եւ տրամադրել գիտելիքներ, լինել նորարար:

Հաշվետվողականություն. հաշվետվողական լինել կազմակերպության առաջնահերթությունների իրականացման, սեփական գործողությունների եւ պատվիրակված աշխատանքի իրականացման համար: 

Հաղորդակցություն. խրախուսել եւ նպաստել հստակ եւ բաց հաղորդակցությունը, բարդ հարցերը բացատրել տեղեկացնող, ոգեշնչող եւ մոտիվացնող ձեւով:

Ինչպես դիմել

Դիմելու համար խնդրում ենք լրացնել այս ձեւաթուղթը։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված մասնագետները։