Իրազեկում

Ինչպե՞ս բարելավել «մարմնի պատկերը»

Մարմնի պատկերը վերաբերում է նրան, թե ինչպես ենք մտածում մեր մարմնի մասին կամ զգում այն: Մեզանից շատերը կյանքի ինչ-որ պահի բացասական զգացումներ կարող են ունենալ սեփական մարմնի նկատմամբ, եւ այդ զգացմունքները երկարաձգվելով՝ կարող են առաջացնել անհանգստության, դեպրեսիայի եւ սննդային վարքագծի խանգարումների ախտանիշներ: Այն, թե ինչպես եք ընկալում ձեզ, հսկայական ազդեցություն ունի կյանքի բազմաթիվ ոլորտների վրա՝ ..կարդալ Ինչպե՞ս բարելավել «մարմնի պատկերը»

Սթրեսի իրազեկման ամիս

Սթրեսի իրազեկման ամիսը, որը նշվում է 90-ականների սկզբից, միտված է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ժամանակակից սթրեսի համաճարակի պատճառների եւ հաղթահարման եղանակների վերաբերյալ: Այս տարեկան 30-օրյա ժամանակահատվածում առողջապահության ոլորտի մասնագետները եւ հոգեկան առողջության խթանման փորձագետները միավորվում են՝ բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը ժամանակակից սթրեսի համաճարակի պատճառների եւ դրա հաղթահարման վերաբերյալ: Ի՞նչ է սթրեսը Սթրեսը մարմնի արձագանքն է ազդակներին՝ ճնշմանը: ..կարդալ Սթրեսի իրազեկման ամիս

ԵԱԽ համաշխարհային օր

Այն International Society for Bipolar Disorders (ISBD), International Bipolar Foundation (IBPF), եւ Asian Network of Bipolar Disorder (ANBD) կազմակերպությունների նախաձեռնություն է: Այս օրը նշվում է ամեն տարի մարտի 30-ին՝ Վինսենթ վան Գոգի ծննդյան օրը: Վան Գոգի մոտ հետմահու ախտորոշվել է երկբեւեռ աֆեկտիվ խանգարում: Այս համաշխարհային օրվա նպատակը երկբեւեռ խանգարման իրազեկումն է, պայքարը սոցիալական խարանի դեմ ..կարդալ ԵԱԽ համաշխարհային օր

Ինքնասպանությունը ԼԳԲՏ անձանց շրջանում

Ինքնասպանությունը հանրային առողջության լրջագույն խնդիր է: 2020 թվականին ինքնասպանությունը Միացյալ Նահանգներում մահացության 12-րդ հիմնական պատճառն էր՝ խլելով ավելի քան 45900 մարդու կյանք: Ինքնասպանությունը բարդ է եւ ողբերգական, սակայն այն հաճախ կարելի է կանխել: Ինքնասպանության նախանշաններն իմանալը եւ օգնության տրամադրումը կարող է օգնել փրկել կյանքեր: Ի՞նչ է ինքնասպանությունը Ինքնասպանությունն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ ..կարդալ Ինքնասպանությունը ԼԳԲՏ անձանց շրջանում

Ի՞նչ է նեյրոբազմազանությունը

Նեյրոբազմազանությունը նկարագրում է այն գաղափարը, որ մարդիկ տարբեր կերպ են զգում եւ փոխազդում իրենց շրջապատող աշխարհի հետ. չկա մեկ «ճիշտ» մտածելակերպ, ուսուցում եւ վարք, իսկ տարբերությունները չեն դիտվում որպես թերություն: Նեյրոբազմազանություն բառը վերաբերում է բոլոր մարդկանց բազմազանությանը։ Այն հաճախ օգտագործվում է աուտիզմի սպեկտրի խանգարման (ԱՍԽ) եւ նյարդաբանական կամ զարգացման այլ առանձնահատկությունների համատեքստում: Նեյրոբազմազանության շարժումն ի ..կարդալ Ի՞նչ է նեյրոբազմազանությունը