Մենք հրավիրում ենք մասնագետների, գիտնականների եւ ջատագովների աշխարհի բոլոր անկյուններից հոգեկան առողջության կարեւորագույն խնդիրները քննարկելու համար։ Շարքն իրականացվում է հոգեկան առողջության իրազեկման եւ հոգեկան առողջության արդի մարտահրավերների բացահայտման նպատակով։
Բանախոսի մասին
Հասմիկ Թանգյանը ժամանակակից պարող եւ պարային թերապիայի մասնագետ է: 2011 թվականից սկսած Հասմիկն ուսումնասիրել է պարաշարժողական, մարմնակողմնորոշիչ եւ սոմատիկ պրակտիկաներ: Հասմիկը ներկայումս սոմատիկ թերապիաներ է իրականացնում դեռահասների եւ մեծահասակների հետ, ովքեր ունեն պարբերական անցողիկ կամ քրոնիկ ցավեր, մկանային սեղմվածություններ, հուզական ոլորտի, տագնապայնության եւ շփման-հաղորդակցման խնդիրներ:
Դիտել «Պարաշարժողական թերապիայից մինչև ներառական միջավայրի ձևավորում» դրվագը (հղում Facebook միջոցառմանը)։