Հոգեկան առողջության ամենօրյա խնամքի գիտահեն գործիքներ

Մենք հրավիրում ենք մասնագետների, գիտնականների եւ ջատագովների աշխարհի բոլոր անկյուններից հոգեկան առողջության կարեւորագույն խնդիրները քննարկելու համար։ Շարքն իրականացվում է հոգեկան առողջության իրազեկման եւ հոգեկան առողջության արդի մարտահրավերների բացահայտման նպատակով։

Կարդալ ավելին՝ Քննարկումներ հոգեկան առողջության մասին

Դիտեք մայիսի 17-ին առցանց՝ այստեղ (հղում Facebook միջոցառմանը)

Մարիան Թումանյանը հոգեբան է եւ կրթության ոլորտի մասնագետ, ով աշխատում է Ֆինլանդիայի Օուլուի Համալսարանում։

Կրթության եւ Հոգեբանության Ֆակուլտետում նախագծերի ղեկավար եւ հետազոտող լինելով՝ Մարիանը ղեկավարում է միջազգային համագործակցություններ եւ կիրառում է արվեստի վրա հիմնված մեթոդներ երեխաների հետ զգայուն թեմաներ բացահայտելու համար։

Ակադեմիական ոլորտից դուրս նա հանդիսանում է հասարակական կազմակերպության փոխնախագահ։ Նա նաեւ խորհրդատվությունների միջոցով աջակցում է կանանց կարիերայի առաջխաղացմանն ու մասնագիտական բարեկեցության բարելավմանը: