Ի՞նչ է սոցիալ-հուզական ուսուցումը

Դպրոցը գրեթե միշտ ստանձնել է ավել պարտականություններ եւ ունեցել է ավելի մեծ դեր, քան պարզապես պատմության, անգլերենի կամ մաթեմատիկայի դասավանդումը: Այն համայնքների կարեւորագույն եւ անբաժան մաս է կազմում՝ ակադեմիական հմտությունների հետ մեկտեղ երեխաներին սովորեցնելով առօրյա կյանքի հմտություններ: Հմտությունների այդ շարքում իր կարեւոր դերն ունի սոցիալ-հուզական ուսուցումը:

Սոցիալ-հուզական ուսուցումը կրթական հայեցակարգ է, որն օգնում է երեխաներին դպրոցական հիմնական առարկաների հետ մեկտեղ ձեռք բերել հմտություններ այլ կարեւոր ոլորտներում: Այն օգնում է երեխաներին բացահայտել իրենց հույզերը, հասկանալ եւ շփվել ուրիշների հետ, կառուցել ամուր հարաբերություններ եւ կայացնել լավ՝ կարեկից որոշումներ:
Սոցիալ-հուզական ուսուցումը կենտրոնանում է կյանքի հմտությունների վրա, որոնք երեխաներին անհրաժեշտ են իրենց եւ ուրիշներին հասկանալու, եւ շփվելու համար: Այն երեխաներին սովորեցնում է բարելավել հետեւյալ ունակությունները, հմտությունները եւ հարաբերությունները՝

– կարեկցանք,

– հուզական կարգավորում,

– խնդիրներ լուծելու հմտություններ,

– որոշումներ կայացնելու հմտություններ,

– հաղորդակցման հմտություններ,

– հարաբերություններ ընկերների եւ ընտանիքի հետ,

– ինքնաճանաչում եւ

– ինքնատիրապետում։

Սոցիալ-հուզական ուսումնառության միջոցով երեխաները կարող են ավելի լավ հասկանալ իրենց եւ իրենց շրջապատող մարդկանց, ձեռք բերել հմտություններ եւ գիտելիքներ, որոնք կօգնեն հասկանալ իրենց հույզերը, զարգացնել ինքնությունը եւ սահմանել նպատակներ:

Credits: background photo by Kenny Eliason on Unsplash