Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է, այն հանդիսանում է իրազեկման կարեւորագույն միջոցառում, որի նպատակն է տրամադրել եզակի ուղերձ, որ ինքնասպանությունները կարող են կանխվել։

Ինքնասպանությունների կանխարգելման առաջին համաշխարհային օրը հաջողությամբ մեկնարկել է Ստոկհոլմում 2003 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի (ԻԿՄԱ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ՝ ամբողջ աշխարհում օրը սահմանելով որպես խնդրի վրա ուշադրությունը կենտրոնացնելու միջոց։

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվա նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։

2016 թվականին ԻԿՄԱ-ն գործընկերների հետ միասին գործարկեց ինքնասպանությունների կանխարգելման իրազեկման համընդհանուր ժապավենը, հուսալով, որ այն կդառնա լայնորեն ճանաչելի։

Credits: photo by Ronak Valobobhai on Unsplash