Հոգեկան առողջություն

Ինչպե՞ս բարելավել «մարմնի պատկերը»

Մարմնի պատկերը վերաբերում է նրան, թե ինչպես ենք մտածում մեր մարմնի մասին կամ զգում այն: Մեզանից շատերը կյանքի ինչ-որ պահի բացասական զգացումներ կարող են ունենալ սեփական մարմնի նկատմամբ, եւ այդ զգացմունքները երկարաձգվելով՝ կարող են առաջացնել անհանգստության, դեպրեսիայի եւ սննդային վարքագծի խանգարումների ախտանիշներ: Այն, թե ինչպես եք ընկալում ձեզ, հսկայական ազդեցություն ունի կյանքի բազմաթիվ ոլորտների վրա՝ ..կարդալ Ինչպե՞ս բարելավել «մարմնի պատկերը»

Սթրեսի իրազեկման ամիս

Սթրեսի իրազեկման ամիսը, որը նշվում է 90-ականների սկզբից, միտված է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ժամանակակից սթրեսի համաճարակի պատճառների եւ հաղթահարման եղանակների վերաբերյալ: Այս տարեկան 30-օրյա ժամանակահատվածում առողջապահության ոլորտի մասնագետները եւ հոգեկան առողջության խթանման փորձագետները միավորվում են՝ բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը ժամանակակից սթրեսի համաճարակի պատճառների եւ դրա հաղթահարման վերաբերյալ: Ի՞նչ է սթրեսը Սթրեսը մարմնի արձագանքն է ազդակներին՝ ճնշմանը: ..կարդալ Սթրեսի իրազեկման ամիս

ԵԱԽ համաշխարհային օր

Այն International Society for Bipolar Disorders (ISBD), International Bipolar Foundation (IBPF), եւ Asian Network of Bipolar Disorder (ANBD) կազմակերպությունների նախաձեռնություն է: Այս օրը նշվում է ամեն տարի մարտի 30-ին՝ Վինսենթ վան Գոգի ծննդյան օրը: Վան Գոգի մոտ հետմահու ախտորոշվել է երկբեւեռ աֆեկտիվ խանգարում: Այս համաշխարհային օրվա նպատակը երկբեւեռ խանգարման իրազեկումն է, պայքարը սոցիալական խարանի դեմ ..կարդալ ԵԱԽ համաշխարհային օր

Դարձի՛ր կամավոր

Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը (այսուհետ՝ Նախաձեռնություն) համագործակցության է հրավիրում մասնագետների եւ ուսանողների։ Նախաձեռնությունը համագործակցության է հրավիրում հոգեբանների եւ սոցիալական աշխատողների իր առաջիկա նախագծում ներգրավելու նպատակով։ Նախագծի վերաբերյալ տեղեկությունները շուտով հասանելի կլինեն առաջիկա նախագծեր բաժնում։ Համագործակցությունն իրականացվում է կամավորական սկզբունքով՝ դրամական փոխհատուցում չի նախատեսվում։ Նախաձեռնությունը հոգում է կամավորական աշխատանքի ընթացքում գոյացած փոխադրման բոլոր ծախսերը՝ նախապես սահմանված ..կարդալ Դարձի՛ր կամավոր

Ի՞նչ է հուզական ինտելեկտը․ պատմական ակնարկ

Այսօր հաճախ է կիրառվում «հուզական ինտելեկտ» արտահայտությունը, առկա են բազմաթիվ դասընթացներ, որոնց նպատակն է զարգացնել մարդկանց հուզական ինտելեկտը, եւ կարող ենք ասել, որ մարդկանց մոտ այսօր ձեւավորվում է ընդհանրական պատկերացում, թե ինչ է իրենից այն ներկայացնում։ Այժմ փորձենք պատմական ակնարկ կատարել, եւ հասկանալ, թե որտեղից է այն ծագում։ Մինչեւ հուզական ինտելեկտ հասկացությունը կմտներ շրջանառության մեջ, ..կարդալ Ի՞նչ է հուզական ինտելեկտը․ պատմական ակնարկ

Ինքնասպանությունը ԼԳԲՏ անձանց շրջանում

Ինքնասպանությունը հանրային առողջության լրջագույն խնդիր է: 2020 թվականին ինքնասպանությունը Միացյալ Նահանգներում մահացության 12-րդ հիմնական պատճառն էր՝ խլելով ավելի քան 45900 մարդու կյանք: Ինքնասպանությունը բարդ է եւ ողբերգական, սակայն այն հաճախ կարելի է կանխել: Ինքնասպանության նախանշաններն իմանալը եւ օգնության տրամադրումը կարող է օգնել փրկել կյանքեր: Ի՞նչ է ինքնասպանությունը Ինքնասպանությունն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ ..կարդալ Ինքնասպանությունը ԼԳԲՏ անձանց շրջանում

Ի՞նչ է նեյրոբազմազանությունը

Նեյրոբազմազանությունը նկարագրում է այն գաղափարը, որ մարդիկ տարբեր կերպ են զգում եւ փոխազդում իրենց շրջապատող աշխարհի հետ. չկա մեկ «ճիշտ» մտածելակերպ, ուսուցում եւ վարք, իսկ տարբերությունները չեն դիտվում որպես թերություն: Նեյրոբազմազանություն բառը վերաբերում է բոլոր մարդկանց բազմազանությանը։ Այն հաճախ օգտագործվում է աուտիզմի սպեկտրի խանգարման (ԱՍԽ) եւ նյարդաբանական կամ զարգացման այլ առանձնահատկությունների համատեքստում: Նեյրոբազմազանության շարժումն ի ..կարդալ Ի՞նչ է նեյրոբազմազանությունը

Հոգեկան առողջությունն արտակարգ իրավիճակներում

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների կոնֆլիկտներից տուժած բնակչության շրջանում հոգեկան առողջության միջին ծանրության խնդիրների հետ առերեսվում են նրանց 13 տոկոսը, այդ թվում դեպրեսիա եւ տագնապ։ Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ – Արտակարգ իրավիճակներում գրեթե բոլորն առնչվում են դիսթրեսի հետ՝ մեծամասնությունն այն հաղթահարում են։ – Վերջին 10 տարիների ընթացքում պատերազմների կամ այլ կոնֆլիկտների հետ առնչվողների 9 ..կարդալ Հոգեկան առողջությունն արտակարգ իրավիճակներում

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է, այն հանդիսանում է իրազեկման կարեւորագույն միջոցառում, որի նպատակն է տրամադրել եզակի ուղերձ, որ ինքնասպանությունները կարող են կանխվել։ Ինքնասպանությունների կանխարգելման առաջին համաշխարհային օրը հաջողությամբ մեկնարկել է Ստոկհոլմում 2003 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի (ԻԿՄԱ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ՝ ամբողջ աշխարհում օրը սահմանելով որպես խնդրի վրա ..կարդալ Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Ի՞նչ է սոցիալ-հուզական ուսուցումը

Դպրոցը գրեթե միշտ ստանձնել է ավել պարտականություններ եւ ունեցել է ավելի մեծ դեր, քան պարզապես պատմության, անգլերենի կամ մաթեմատիկայի դասավանդումը: Այն համայնքների կարեւորագույն եւ անբաժան մաս է կազմում՝ ակադեմիական հմտությունների հետ մեկտեղ երեխաներին սովորեցնելով առօրյա կյանքի հմտություններ: Հմտությունների այդ շարքում իր կարեւոր դերն ունի սոցիալ-հուզական ուսուցումը: Սոցիալ-հուզական ուսուցումը կրթական հայեցակարգ է, որն օգնում է երեխաներին ..կարդալ Ի՞նչ է սոցիալ-հուզական ուսուցումը